Ռազմավարական ճանապարհային քարտեզ

Ռազմավարական ճանապարհային քարտեզ

March 25, 2026
Հզարացնելով կանանց կայուն զբոսաշրջության զարգացմամբ

«ՔԵՅՐ Կովկաս» կազմակերպությունը հրապարակել է «Անդրսահմանային զբոսաշրջության արժեշղթայի զարգացում Հայաստանի և Վրաստանի միջև. Ռազմավարական ճանապարհային քարտեզ» համապարփակ նախագծային զեկույցը։

Հետազոտությունն իրականացվել է համապարփակ ուսումնասիրության միջոցով (ակադեմիական գրականության, քաղաքականության փաստաթղթերի, ծրագրային հաշվետվությունների և ոլորտային գնահատումների վերանայում), ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ հարցազրույցների միջոցով՝ 22 հարցվողների մասնակցությամբ, և չորս ֆոկուս խմբային քննարկումների շրջանակում՝ 44 կին ձեռնարկատերերի մասնակցությամբ Հայաստանում (Լոռի, Տավուշ և Շիրակ) և Վրաստանում (Կախեթի և Քվեմո Քարթլի)։ Ճանապարհային քարտեզը նպատակ ունի բացահայտել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանամերձ առևտրի և համագործակցության զարգացման համար հնարավորությունները։

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին գիտելիքների փոխանակման նկատմամբ բարձր հետաքրքրվածություն․ մինչ վրացի ձեռնարկատերերը հետաքրքրված են հայկական չրերի արտադրությունը յուրացնելով, հայ գործընկերները ձգտում են կիրառել վրացական գինու տուրիզմի մոդելները։ Այս պատկերացումները իրականություն դարձնելու համար զեկույցում առաջարկվում է եռափուլ մոտեցում՝

Փուլ 1․ Գիտելիքների փոխանակում. վարպետաց դասեր արհեստների, սննդի արտադրության և թվային հարթակների վերաբերյալ։
Փուլ 2․ Գործարար կապերի ձևավորում. համագործակցության հաստատում ձեռնարկատերերի, հյուրատների և տուրօպերատորների միջև։
Փուլ 3․ Երկարաժամկետ կայունության ապահովում.  սարքավորումների հասանելիության ապահովում, կարողությունների զարգացում և մասնագիտական միությունների հզորացում։

Ամբողջական զեկույցին ճանապարհային քարտեզին կարող եք ծանոթանալ ստորև։

Նմանատիպ ռեսուրսներ

  Շուկայի  հետազոտություն
Հետազոտություն

Շուկայի հետազոտություն

Հայաստանում և Վրաստանում կին ձեռներեցների ֆինանսական և ոչ ֆինանսական առանձնացված ծառայություններ։

Կարդալ ավելին