Լուսինե Բարաթյանի բիզնեսի պատմությունը լավագույնս է ներկայացնում, թե ինչպես կարող է անձնական փորձառությունն ու համառ աշխատանքը վերաճել արդի, հաջողակ նախաձեռնության։ Երբ տարիներ առաջ միայնակ մնում է երկու երեխաների հետ՝ առանց ֆինանսական ապահովության կամ կայացած եկամտի աղբյուրի, Լուսինեն որոշում է ոչ միայն գոյատևել, այլ կառուցել իր կայուն գործը։ Սկզբնական շրջանում այն եղել է փոքր խոհարարական փորձեր ընտանիքի և հարազատների համար, սակայն կարճ ժամանակ անց նրա մոտեցումը՝ որակի, հետաքրքիր համերի և հաճախորդների սպասարկման նկատմամբ, դարձավ բիզնեսի հիմքը։
Ժամանակի ընթացքում այն վերածվեց լիարժեք արտադրական գործընթացի՝ կիսաֆաբրիկատների արտադրությամբ եւ քեթրինգ ծառայություններով զբաղվող կազմակերպության։ Լուսինեի հաջողությունը ոչ միայն նյութական կայունություն է ապահովել իր ընտանիքի համար, այլեւ դարձել է օրինակ առ այն, թե ինչպես կարելի է փոքր քայլից սկսել, քայլ առ քայլ ընդլայնել հորիզոնները, գտնել ճիշտ գործընկերներ և շուկայական պահանջին համապատասխանեցնել առաջարկները։
Նմանատիպ ռեսուրսներ