Ըննդեմ խտրակաանության

Ըննդեմ խտրակաանության

March 03, 2026
Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականին՝ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը։ Այն Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որը հիմնադրվել և մինչ օրս գործում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ակտիվ ներգրավմամբ և առաջնորդությամբ։

Հիմնադրման պահից կազմակերպությունը մշակել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի պայմանների բարելավմանը, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը, շահառուների խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև խարանի և խտրականության հաղթահարմանը։

Ժամանակի ընթացքում կազմակերպությունը ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներառելով պալիատիվ բժշկական օգնության, ցավի կառավարման և թմրամիջոցներ օգտագործող անձանց շրջանում վնասի նվազեցման ոլորտները։ Ներկայում իրականացվող ծրագրերի միջոցով կազմակերպությունը նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց, պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդկանց, թմրամիջոց օգտագործող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը՝ ապահովելով նրանց արժանապատիվ կյանքի, սոցիալ-հոգեբանական և բժշկական ծառայություններից օգտվելու իրավունքը՝ առանց խտրականության։

Կազմակերպության հիմնական շահառուներն են ՄԻԱՎ-ով ապրող անձինք, թմրամիջոց օգտագործող անձինք և պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ։

Կազմակերպությունը նաև իրականացնում է ակտիվ ջատագովություն՝ նպատակ ունենալով փոփոխել կամ վերացնել խտրական բնույթ կրող օրենքներն ու գործելակերպերը։

Կազմակերպության գրասենյակը գտնվում է Երևանում և միաժամանակ ծառայում է որպես վարչական և համայնքային կենտրոն։ Այնուամենայնիվ, կազմակերպության ծառայությունները հասանելի են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՄԻԱՎ-ով ապրող անձանց համար։ Կազմակերպությունն ունի ներկայացուցիչներ Լոռու և Շիրակի մարզերում։

Առավել մանրամասն կազմակերպության ծառայությունների մասին այստեղ։

Կազմակերպությունն անդամակցում է տեղական, տարածաշրջանային և միջազգային ցանցերի ու կոալիցիաների, որոնք զբաղվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով։

Նմանատիպ ռեսուրսներ

 Կանայք Մարզերում
համայնքային

Կանայք Մարզերում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Կարդալ ավելին