Բիզնեսի աջակցման կենտրոն

Բիզնեսի աջակցման կենտրոն

January 22, 2026
Աջակցություն փոքր ու միջին բիզնեսներին

«Բի Էս Սի»-ն Հայաստանում արդեն տասնյակ տարիներ աջակցում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության կայունության ամրապնդմանը և ներդրումային միջավայրի կատարելագործմանը։ Կազմակերպությունը տրամադրում է խորհրդատվություն, ուսուցումներ, փորձի փոխանակման հարթակներ և դրամաշնորհներ՝ օգնելով ընկերություններին զարգացնել իրենց կառավարման կարողությունները, բարելավել պրակտիկաները, բարձրացնել մրցունակությունն ու բացել նոր հնարավորություններ։ Բացի այդ, BSC-ն մեծ ուշադրություն է դարձնում կին ձեռներեցների հզորացմանը, տրամադրում մենթորություն, ուսուցումներ և ցանցային հարթակներ, որպեսզի կանայք կարողանան առաջադիմել, զարգացնել բիզնեսը և ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության զարգացման գործընթացում։

Մասնավորապես BSC-ն հանդես է գալիս ներդրումային հնարավորությունների ստեղծող հարթակ՝ միավորելով ներդրողների ու գործարարների շահերը։ Կազմակերպությունը ներկայացնում է խնամքով ընտրված նախագծեր և ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրումների ներգրավման կամ ամբողջական վաճառքի՝ արտադրական, գյուղատնտեսական, սննդի, գինեգործության, ինտենսիվ այգիների, գովազդի և այլ ոլորտներում։ Յուրաքանչյուր նախագիծ գնահատվում է մասնագետների կողմից՝ ապահովելով հուսալիություն, թափանցիկություն և անվտանգ գործարքների ընթացք՝ սկսած բիզնեսի ընտրությունից մինչև իրավական աջակցություն և արժեքի գնահատում։

Այս ծրագրերի միջոցով BSC-ն խթանում է կանանց ակտիվ մասնակցությունը, աջակցում նրանց սեփական բիզնեսի ընդլայնմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը, ինչը նպաստում է համայնքային տնտեսական զարգացմանը, ներառականության ամրապնդմանը և երկարաժամկետ կայուն արդյունքների հասնելու հնարավորությանը։

Առավել մանրամասն առկա հնարավորությունների մասին այստեղ։ 

  


Նմանատիպ ռեսուրսներ

Իմփաքթ ՀԱԲ
Բիզնես խորհրդատվություն

Իմփաքթ ՀԱԲ

Սոցիալական նորարությունը ՀՀ-ում

Կարդալ ավելին
Կանանց Իրավունքների Տուն ՀԿ
Բիզնես խորհրդատվություն

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

Իրավաբանական աջակցություն կանանց

Կարդալ ավելին
 ԼԻԼԱ
Բիզնես խորհրդատվություն

ԼԻԼԱ

Ռազմավարական Զարգացման Գործակալություն

Կարդալ ավելին