Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

February 26, 2026
Իրավաբանական աջակցություն կանանց

Կանանց Իրավունքների Տուն Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին Գյումրիում, կառույցը նպատակ ունի խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարությունը և կանանց մասնակցությունը հասարակական ու տնտեսական կյանքում։ Կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ, աջակցում է կանանց ու նրանց երեխաներին ընտանեկան կամ սեռական բռնության դեպքերում՝ ապահովելով կացարաններ, սննդի և հիգիենայի անհրաժեշտ պարագաներ։ Կառույցը նաև ապահովում է իրավաբանական խորհրդատվություն աշխատանքի իրավունքների խախտման և տնտեսական հնարավորությունների ոլորտում։

Կանանց իրավունքների տունը ակտիվորեն աջակցում է կանանց տնտեսական հզորացմանը, մասնագիտական կրթության և ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես նաև խթանում է կանանց քաղաքական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։ Կազմակերպությունը նաև ծառայում է որպես տարածաշրջանային կենտրոն՝ ընտանեկան և սեռական բռնությունը կանխելու նպատակով՝ համագործակցելով Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Կառույցի ծառայությունների մասին առավել մանրամասն այստեղ։

Նմանատիպ ռեսուրսներ

Իմփաքթ ՀԱԲ
Բիզնես խորհրդատվություն

Իմփաքթ ՀԱԲ

Սոցիալական նորարությունը ՀՀ-ում

Կարդալ ավելին
 ԼԻԼԱ
Բիզնես խորհրդատվություն

ԼԻԼԱ

Ռազմավարական Զարգացման Գործակալություն

Կարդալ ավելին
Բիզնեսի աջակցման կենտրոն
Բիզնես խորհրդատվություն

Բիզնեսի աջակցման կենտրոն

Աջակցություն փոքր ու միջին բիզնեսներին

Կարդալ ավելին