Բիզնեսի բարեվարքության ակումբը Հայաստանի գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնությունն է, որի նպատակն է բարեվարքության մշակույթի տարածման միջոցով նպաստել երկրի գործարար միջավայրի դրական փոփոխություններին։ Ակումբը ստեղծում է հարթակ, որտեղ ցանկացած կազմակերպություն՝ անկախ իր չափից, գործունեության ոլորտից կամ զարգացման փուլից, կարող է դառնալ պատասխանատու և թափանցիկ բիզնես միջավայրի ձևավորման ակտիվ մասնակից։
Ակումբի առաքելությունն է խթանել հայ գործարարների հավաքական գործողությունները կորպորատիվ կառավարմանն առնչվող հիմնախնդիրների շուրջ՝ նպաստելով թափանցիկության, հաշվետվողականության և վստահության բարձրացմանը տնտեսական համակարգի նկատմամբ։ Անդամակցելով ակումբին՝ կազմակերպությունները հնարավորություն են ստանում ոչ միայն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման գործում, այլև ստանալ մասնագիտական աջակցություն սեփական կառավարման համակարգերի կատարելագործման համար։ Բիզնեսի բարեվարքության ակումբին անդամագրման առաջին քայլը Հակակոռուպցիոն հռչակագրի ընդունումն է, որը վերահաստատում է անդամների պատրաստակամությունը խոսքով և գործով հետևել բարեվարքության չափորոշիչներին և խթանել դրանց տարածումը Հայաստանում։
Առավել մանրամասն բիզնեսի բարեկարգության ակումբի գործունեության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ.
Նմանատիպ ռեսուրսներ