Կանայք Տնօրենների Խորհրդում

Կանայք Տնօրենների Խորհրդում

January 21, 2026
Կանանց դերը կորպորատիվ կառավարման համակարգում

Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցը ստեղծվել է նպաստելու լավ կառավարման մշակույթի ձևավորմանը Հայաստանում՝ կազմակերպությունների կառավարման համակարգերում բազմազանության և ներառականության խթանման միջոցով։ Ցանցը կարևորում է այն մոտեցումը, որ արդյունավետ և պատասխանատու կառավարումը հնարավոր է միայն տարբեր փորձառությունների, տեսլականների և առաջնորդական ոճերի համադրմամբ, որտեղ կանանց ներգրավվածությունը դիտարկվում է որպես կառավարման որակի բարձրացման առանցքային գործոն։

Ցանցի գործունեությունը միտված է հայ կանանց կարողությունների շարունակական զարգացմանը՝ նրանց պատրաստելով խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում արդյունավետ գործելու համար։ Այն աջակցում է խորհրդի և գործադիր մակարդակներում գործող կամ նման ներուժ ունեցող կանանց տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը գործարար միջավայրում, ձևավորում է տաղանդավոր մասնագետների ընտրանք և ստեղծում փորձի փոխանակման ու գործարար կապերի հաստատման հարթակներ։ Միևնույն ժամանակ Ցանցը նպաստում է հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը՝ ընդլայնելով մասնակիցների ներգրավվածությունն ու ազդեցությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։

Ցանցի գործունեությանը կարող եք ծանոթանալ այս հղումով


Պատկերասրահ

Նմանատիպ ռեսուրսներ

Իմփաքթ ՀԱԲ
Բիզնես խորհրդատվություն

Իմփաքթ ՀԱԲ

Սոցիալական նորարությունը ՀՀ-ում

Կարդալ ավելին
Կանանց Իրավունքների Տուն ՀԿ
Բիզնես խորհրդատվություն

Կանանց Իրավունքների Տուն ՀԿ

Իրավաբանական աջակցություն կանանց

Կարդալ ավելին
 ԼԻԼԱ
Բիզնես խորհրդատվություն

ԼԻԼԱ

Ռազմավարական Զարգացման Գործակալություն

Կարդալ ավելին