Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է փոքր և միջին ձեռներեցների աջակցությունը՝ որպես կայուն և ներառական տնտեսական զարգացման առանցք։ Բանկը նպաստում է բիզնեսների կայունացմանն ու աճին՝ տրամադրելով նպատակային վարկավորման լուծումներ, ֆինանսական ծառայությունների լայն փաթեթ, ինչպես նաև խորհրդատվական և ուղեկցող աջակցություն՝ բիզնեսների տարբեր զարգացման փուլերում արդյունավետ որոշումներ կայացնելու համար։
Միևնույն ժամանակ Ամերիաբանկը հատուկ ուշադրություն է դարձնում կանանց դերի ուժեղացմանը ձեռներեցության ոլորտում՝ խթանելով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորումը, կարողությունների զարգացումը և շուկա մուտք գործելու հնարավորությունները։ Այս գործիքների համադրությամբ բանկը նպաստում է ոչ միայն առանձին ձեռնարկությունների կայունությանը, այլև ավելի դիմակայուն, հավասար հնարավորություններով և երկարաժամկետ աճի վրա հիմնված տնտեսության ձևավորմանը։
Բանկը պարբերաբար իրականացնում է՝
Վերապատրաստման դասընթացներ
Մասնագիտական պրակտիկաներ
Բիզնեսի զարգացման այլընտրանքային աջակցության ծրագրեր
Առաավել մանրամասն բանկի կողմից իրականացվող միջոցառումների և հնարավորությունների մասին կարող եք տեսնել այստեղ։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ