Մի դրամի ուժը

Այ Դի բանկը Հայաստանում սոցիալական պատասխանատվությանը մոտենում է ակտիվ և ներգրավող ձևով՝ իր հայտնի «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով, որը մշակվել է համատեղ՝ Իդրամի հետ։ «Մի դրամի ուժը» 2020 թվականից սկսել է աջակցել հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և առաջնահերթ կարիքներ բավարարող նախագծերի ֆինանսավորմանը, և վերջին տարիների ընթացքում այս նախաձեռնությունն արդեն իրականացրել է ավելի քան 40 ծրագիր՝ ուղղված բազմաթիվ ոլորտների զարգացմանը։ Յուրաքանչյուր վճարման դիմաց բանկը նրանց սոցիալական հաշիվ է փոխանցում  ֆիքսված գումար, որը ամբողջությամբ տրամադրվում է ընտրված շահառուներին՝ այդպիսով հասարակության լայն շերտերին ներգրավելով բարեգործության մշակույթի ձևավորման գործընթացում։

Այդի բանկի կորպորատիվ բատասխանատվությունը ընդգրկում է կրթությունն ու տարածաշրջանային աջակցության ծրագրերը, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական ներառման աջակցություն և այլ նախաձեռնություններ։ Օրինակ՝ վերջին ժամանակների լայն աջակցություն են ստացել երիտասարդների տեխնոլոգիական կրթությունն ու ծրագրավորման մրցույթները, շրջանային ֆորումների կազմակերպումը և AI լուծումների՝ AI4Biodiversity նախագծի աջակցությունը։ Բանկը նաև միացել է բնապահպանական նախաձեռնություններին՝ աջակցելով My Forest Armenia–ի ստվերազերծման ծրագրերին և Կովկասյան Ազնվացեղ եղջերուների վերականգնմանը՝ համագործակցելով WWF Հայաստանի հետ։

ԱյԴի Բանկի սոցիալական պատասխանատվության մեկ այլ կարևոր ուղղություն է ներառական աջակցությունը աղետների և սոցիալական խնդիրների պայմաններում՝ «Side by Side» ծրագրի միջոցով, որը նպատակ ունի աջակցել Արցախի տարածքներից տեղահանված սոցիալապես խոցելի բնակչությանը՝ մասնավորապես կրթության եւ զբաղվածության հմտությունների զարգացմամբ։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորվել են մասնագիտական ուսուցումներով զբաղված անհատներ, այդ թվում՝ կանանց հզորացման ուղղությամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր կամ բազմազավակ ընտանիքների անդամներ, որոնց տրամադրվել են ուսուցման հնարավորություն և գործիքներ՝ նոր հմտություններ ձեռք բերելու և աշխատանք գտնելու համար։

Առավել մանրամասն կարող եք գտնել այստեղ։

Նմանատիպ ռեսուրսներ

Ֆինքա
Բիզնեսի կառավարում

Ֆինքա

Աջակցություն կանանց հզորացմանը

Կարդալ ավելին
Արարտբանկ
Բիզնեսի կառավարում

Արարտբանկ

Միասին վերելք

Կարդալ ավելին
EIF  Հայաստան
Բիզնեսի կառավարում

EIF Հայաստան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հայաստան

Կարդալ ավելին