«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում։ Հիմնադրվել է 2002 թվականին՝ Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակում, և նպատակ ունի աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին, ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության, տեխնոլոգիական զարգացումների և ընկերությունների ընդլայնման համար։
ՁԻՀ-ն առաջարկում է բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ սկսնակ ընկերություններին, տեղական և միջազգային տեխնոլոգիական կազմակերպություններին, կառավարությանը և ներդրումային ընկերություններին։ Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման կենտրոն՝ միավորելով պետական ու մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և ընկերությունների ջանքերը՝ տեխնոլոգիական գերազանցության և գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով։
Կազմակերպության գործունեությունը ներառում է ՏՀՏ ոլորտի ենթակառուցվածքի ստեղծում, ծրագրեր համակարգիչների և էլեկտրոնային հասարակության կիրառման խթանման համար, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում, հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացում, ղեկավարների և մասնագետների հմտությունների զարգացում, սկսնակ ընկերությունների աջակցություն և միջազգային փորձի փոխանցում։
ՁԻՀ-ի ծրագրերը ընդգրկում են ՏՏ, բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտի բոլոր կարևորագույն ասպեկտները՝ խթանելով միասնական և համաժամանակյա առաջընթաց։ Հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնություն ծառայում է որպես ներառական հարթակ՝ միավորելով մասնավոր և պետական հատվածները, կրթական և հետազոտական հաստատությունները, ինչի շնորհիվ հաջողվում է համակարգել շահագրգիռ կողմերի գիտելիքն ու փորձը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։
Ավելին, ՁԻՀ-ն հատուկ ուշադրություն է դարձնում կին ձեռներեցների ու երիտասարդ նորարարների հզորացմանը, նրանց տրամադրում մենթորություն, ուսուցումներ, ցանցային հարթակներ և աջակցություն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանում, ինչը նպաստում է ՏՏ ոլորտում ներառականության և կայուն զարգացման ամրապնդմանը Հայաստանում։
Առավել մանրամասն առկա հնարավորությունների և ընթացրկ ծրագրերի մասին ասյտեղ։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ