Միասին վերելք

«Արարատբանկ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին և իր գործունեության ամբողջ ընթացքում համատեղում է ֆինանսական կայունությունը, տնտեսական զարգացման խթանումը և սոցիալական պատասխանատվությունը։ Վերաբրենդավորումից հետո Բանկը որդեգրել է մարդակենտրոն մոտեցում՝ «Միասին վերելք» գաղափարախոսությամբ, միաժամանակ պահպանելով իր հիմնարար արժեքները։ Ժամանակակից բանկային ծառայությունների, թվային լուծումների և նոր աշխատանքային մշակույթի ներդրմամբ Արարատբանկը մեծապես ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ դիտարկելով այն որպես երկարաժամկետ և կայուն զարգացման կարևոր երաշխիք։ 2022 թվականին Բանկը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին՝ հաստատելով իր հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների իրականացմանը և պատասխանատու բիզնես վարքագծին։

Արարատբանկի սոցիալական ծրագրերը կենտրոնացած են կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի, մշակույթի և թիմի զարգացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց հզորացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։ Բանկը միացել է ՄԱԿ Կանանց Հզորացման սկզբունքներին՝ խթանելով գենդերային հավասարությունը աշխատավայրում, կանանց մասնագիտական աճը և առաջնորդության զարգացումը։ Բազմաթիվ ծրագրեր ուղղված են նաև երեխաների և երիտասարդների կրթական հնարավորությունների ընդլայնմանը, մարզերի զարգացմանը, կանաչ նախաձեռնություններին և խոցելի խմբերի աջակցությանը։ Այս համապարփակ մոտեցմամբ Արարատբանկը նպաստում է ոչ միայն տնտեսական առաջընթացին, այլև սոցիալապես պատասխանատու, ներառական և կայուն հասարակության ձևավորմանը Հայաստանում։

Հատկանշանական է որ 2022 թվականին ԵՄ ֆինանսական աջակցությամբ բանկը ստացել է 10 միլիոն եվրո վարկային գիծ բացառապես ՀՀ-ում կին ձեռներեցներին աջակցության նպատակով։

Առավել մանրամասն այստեղ։


Նմանատիպ ռեսուրսներ

Ֆինքա
Բիզնեսի կառավարում

Ֆինքա

Աջակցություն կանանց հզորացմանը

Կարդալ ավելին
 ԱյԴԻ բանկ
Բիզնեսի կառավարում

ԱյԴԻ բանկ

Մի դրամի ուժը

Կարդալ ավելին
EIF  Հայաստան
Բիզնեսի կառավարում

EIF Հայաստան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հայաստան

Կարդալ ավելին