Կանայք ֆինանսական համակարգում

Կանայք ֆինանսական համակարգում

January 21, 2026
Ինեկոբանկը կանգնած է կանանց կողքին

Ինեկոբանկը, գիտակցելով իր դերը հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, իր գործունեությունը կառուցում է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձին համապատասխան՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, արդարության և պատասխանատվության սկզբունքներով։ Մոտեցումը հիմք է հանդիսանում բանկի կողմից իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների համար, որոնք միտված են ներառական տնտեսական աճին և հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Կառավարման այս սկզբունքները ապահովում են, որ բանկի բոլոր գործընթացները լինեն բաց, պատասխանատու և ուղղված հասարակության իրական կարիքների արձագանքմանը։

Այս շրջանակում Ինեկոբանկը հատուկ ուշադրություն է դարձնում կանանց տնտեսական հզորացմանը՝ նրանց համար ստեղծելով ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության նպատակային գործիքներ։ Բանկը աջակցում է կանանց ձեռներեցությանը՝ տրամադրելով վարկավորման հատուկ ծրագրեր, ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև խորհրդատվական աջակցություն՝ բիզնեսի կայուն զարգացման և կառավարման կարողությունների բարձրացման նպատակով։ Կանանց դերի ուժեղացումը բիզնեսում Ինեկոբանկի համար դիտարկվում է ոչ միայն որպես սոցիալական պատասխանատվություն, այլև որպես կարևոր ներդրում արդար, հավասարակշռված և երկարաժամկետ զարգացող տնտեսության ձևավորման գործում։

Առավել մանրամասն առկա հնարավորություններին կարող եք ծանոթանալ այս հղումով.

 

 


Նմանատիպ ռեսուրսներ

Ֆինքա
Բիզնեսի կառավարում

Ֆինքա

Աջակցություն կանանց հզորացմանը

Կարդալ ավելին
 ԱյԴԻ բանկ
Բիզնեսի կառավարում

ԱյԴԻ բանկ

Մի դրամի ուժը

Կարդալ ավելին
Արարտբանկ
Բիզնեսի կառավարում

Արարտբանկ

Միասին վերելք

Կարդալ ավելին