Կորպորատիվ կառավարման կենտրոնը Հայաստանում գործող անկախ և ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացմանն ու ամրապնդմանը՝ որպես երկրի տնտեսական կայունության, մրցունակության և վստահելի գործարար միջավայրի կարևոր նախապայման։ Կենտրոնը իր գործունեության հիմքում դնում է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձը և հիմնարար արժեքները՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, արդարություն և պատասխանատվություն՝ նպաստելով դրանց տարածմանը ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածներում։ Կենտրոնը հանդես է գալիս որպես փորձագիտական հարթակ՝ իրականացնելով հետազոտություններ, կազմակերպելով դասընթացներ, քննարկումներ և համաժողովներ, ինչպես նաև մասնակցելով օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացներին։
Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է կանանց դերի ուժեղացումը կառավարման համակարգերում։ Կորպորատիվ կառավարման կենտրոնը հետևողականորեն աջակցում է կանանց ներգրավվածությանը կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում՝ խթանելով բազմազանության և ներառականության մշակույթը։ Այս նպատակով կենտրոնը համագործակցում է տարբեր հարթակների և նախաձեռնությունների հետ, աջակցում կարողությունների զարգացման ծրագրերին, տեսանելիության բարձրացմանը և փորձի փոխանակմանը՝ նպաստելով կանանց առաջնորդական ներուժի բացահայտմանը։ Կանանց մասնակցության խթանումը կենտրոնի համար դիտարկվում է ոչ միայն որպես սոցիալական արդարության հարց, այլև որպես արդյունավետ կառավարման և կայուն տնտեսական զարգացման կարևոր գործոն Հայաստանում։
Առավել մանրամասն կենտրոնի գրոծունեության, առկա ծրագրերի մասին կարող եք գտնել այս հղումով։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ