CIPE Հայաստան

CIPE Հայաստան

January 22, 2026
Աջակցություն տեղական ձեռնարակատիրություններից հանուն բարենպաստ բիզնես միջավայրի

Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնը (CIPE) Հայաստանում աջակցում է ժողովրդավարության և ազատ, մրցունակ տնտեսության զարգացմանը՝ տրամադրելով դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն տեղական կազմակերպություններին ու բիզնես ասոցիացիաներին։ CIPE-ի ծրագրերը ուղղված են բիզնեսի զարգացմանը, տնտեսական միջավայրի բարելավմանը, կին ձեռներեցների հզորացմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Հայաստանյան գործընկերների միջոցով CIPE-ն համախմբում է ձեռնարկատերերին և ասոցիացիաներին, ապահովում ուսուցումներ, մենթորություն և փորձի փոխանակման հարթակներ, որոնք նպաստում են թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորմանը, ձեռնարկատերերի գործարար կարողությունների զարգացմանը և բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծմանը։

Միջոցառումների և դրամաշնորհների միջոցով CIPE-ն խթանում է համագործակցություն և նորարարություն բիզնեսի, գործարար ասոցիացիաների և համայնքային կազմակերպությունների միջև, աջակցում նախագծերի իրականացմանը, որոնք բարձրացնում են տնտեսական մրցունակությունը և խթանում տեղական ձեռնարկությունների կայուն զարգացումը։ Այս գործունեությունը ոչ միայն ամրապնդում է մասնավոր հատվածը, այլև նպաստում է կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի ներգրավվածությանը, նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական ներառականությանը։

Առավել մանրամասն այստեղ։


Նմանատիպ ռեսուրսներ

Դրամաշնորհային հնարավորություն
Ֆոնդահայթայթում

Դրամաշնորհային հնարավորություն

Ֆեմինիստական ծրագրերի ֆինանսավորման բաց կանչ 2026

Կարդալ ավելին
ԵՄ Հայաստան
Ֆոնդահայթայթում

ԵՄ Հայաստան

ԵՄ-ն հանուն Հայաստանի

Կարդալ ավելին
ՄԱԿ բնակչության հիմնադրամ
Ֆոնդահայթայթում

ՄԱԿ բնակչության հիմնադրամ

Աջակցելով Հասարակությանը

Կարդալ ավելին