Դրամաշնորհային հնարավորություն

Դրամաշնորհային հնարավորություն

March 03, 2026
Ֆեմինիստական ծրագրերի ֆինանսավորման բաց կանչ 2026

Կանանց հիմնադրամը հայտարարում է 2026 թվականի ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչը և հրավիրում է ֆեմինիստական խմբերին, ակտիվիստներին, ստեղծագործողներին և կազմակերպություններին ներկայացնել իրենց գաղափարները։ Յուրաքանչյուր թեմատիկ ուղղությամբ կֆինանսավորվի մինչև երեք ծրագիր, իսկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է մինչև 500 000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։ Բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն Հայաստանում՝ տվյալ ուղղության համար սահմանված ժամանակահատվածում։

2026 թվականին ֆինանսավորման հնարավորությունները բաց են հետևյալ ուղղություններով՝

  • Մարտի 8-ի միջոցառումներ

  • Ապրիլ՝ սեռական բռնության վերաբերյալ իրազեկման և ջատագովության ամիս

  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր՝ հոկտեմբերի 1

  • Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմ՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10

Մարտի 8-ին նվիրված նախաձեռնությունները միտված են վերաիմաստավորելու Կանանց միջազգային օրը որպես իրավունքների, արժանապատվության և հավասար հնարավորությունների համար պայքարի օր՝ շեշտադրելով դրա պատմական և քաղաքական նշանակությունը։ Ապրիլյան նախաձեռնությունները պետք է կենտրոնանան սեռական բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, լռության խախտման, վերապրածների ձայների բարձրացման և կրթական ու համայնքային գործողությունների միջոցով փոփոխությունների խթանման վրա։ Հոկտեմբերի 1-ին նվիրված միջոցառումները նպատակ ունեն բարձրաձայնելու ընտանեկան բռնության խնդիրը, անդրադառնալու դրա գենդերային և համակարգային հիմքերին և խրախուսելու կանխարգելման ու համերաշխության վրա հիմնված մոտեցումներ։ Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը անցկացվող 16-օրյա ակտիվիզմը համաշխարհային արշավ է, որը մեկնարկել է 1991 թվականին Center for Women's Global Leadership-ի կողմից և ուղղված է գենդերային բռնության բոլոր ձևերի վերացմանն ու համակարգային փոփոխությունների խթանմանը։

Դիմել կարող են ֆեմինիստական ինքնակազմակերպվող խմբեր, տեղական և համայնքային ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ և կոալիցիաներ, հետազոտողներ, արտիստներ, ստեղծագործողներ և ուսանողական խմբեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի համակարգայնորեն անտեսվող խմբերի ներկայացուցիչների նախաձեռնություններին, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների կանայք, ԼԲՏԻՔ+ անձինք, հաշմանդամություն ունեցող կանայք, փախստական և տեղահանված կանայք, ինչպես նաև սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներ։

Հայտը պետք է ներառի ծրագրի վերնագիր, համառոտագիր և մանրամասն նկարագրություն, որտեղ ներկայացված կլինեն նպատակները, թիրախային խմբերը, իրականացման վայրը և ձևաչափը, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսները։ Անհրաժեշտ է ներկայացնել իրականացնողների մասին տեղեկատվություն և առանձին էջով նախնական բյուջե։ Հայտում պետք է հստակ արտացոլված լինեն նախաձեռնության ֆեմինիստական արժեքներն ու սկզբունքները և նշված լինի նախընտրելի իրականացման օրը՝ համապատասխան ուղղության ժամանակացույցին։

Բոլոր հայտերը կգնահատվեն ֆեմինիստական արժեքների արտացոլման, ազդեցության, նորարարության, իրատեսականության և ներառականության չափանիշներով։ Արդյունքների մասին հայտատուները կծանուցվեն սահմանված ժամկետներում, իսկ ընտրված նախաձեռնությունների հեղինակները կհրավիրվեն կարճ հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել contact@womenfundarmenia.org էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374 98 244933 հեռախոսահամարով աշխատանքային օրերին։

Հնարավորության մասին առավել մանրամասն կարող եք գտնել այս հղումով։

Նմանատիպ ռեսուրսներ

ԵՄ Հայաստան
Ֆոնդահայթայթում

ԵՄ Հայաստան

ԵՄ-ն հանուն Հայաստանի

Կարդալ ավելին
ՄԱԿ բնակչության հիմնադրամ
Ֆոնդահայթայթում

ՄԱԿ բնակչության հիմնադրամ

Աջակցելով Հասարակությանը

Կարդալ ավելին
Կվիննա թիլ կվիննա
Ֆոնդահայթայթում

Կվիննա թիլ կվիննա

Կանայք կանանց համար

Կարդալ ավելին