Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում ներկայացնում է Եվրոպական միության պաշտոնական ներկայությունը երկրում և գործում է որպես ԵՄ ինստիտուտների դիվանագիտական ներկայացուցիչ Այն համակարգում և խորացնում է ԵՄ և Հայաստանի միջև քաղաքական տնտեսական և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։
Պատվիրակությունը ներգրավված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման և վերահսկման գործընթացում աջակցելով պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը ,մասնավոր հատվածին և համայնքներին տարբեր ոլորտներում, ներառյալ՝ արդարադատություն, կրթություն, շրջակա միջավայր, էներգետիկա, թվայնացում և մարզային զարգացում։
ԵՄ պատվիրակությունը կարևոր դեր ունի նաև հանրային դիվանագիտության ոլորտում՝ կազմակերպելով միջոցառումներ, քննարկումներ, մշակութային նախաձեռնություններ և տեղեկատվական արշավներ, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիներին իրազեկելու ԵՄ քաղաքականությունների հնարավորությունների և համագործակցության արդյունքների մասին
Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ,որը հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների և տնտեսական համագործակցության խորացման համար։
Առկա հնարավորություների մասին ավելի մանրամասն այստեղ։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ