Կվիննա թիլ Կվիննա հիմնադրամ շվեդական ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին՝ Բալկաններում պատերազմի ընթացքում կանանց նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու նպատակով։ Սկզբնական մարդասիրական նախաձեռնությունից այն վերածվել է միջազգային ազդեցիկ կազմակերպության, որն աջակցում է կանանց իրավունքների պաշտպանությանը և գենդերային հավասարության առաջխաղացմանը աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
Կազմակերպությունը համագործակցում է ավելի քան 100 տեղական գործընկեր կազմակերպությունների հետ շուրջ 20 երկրներում՝ հատկապես հակամարտություններից և պատերազմներից տուժած տարածաշրջաններում։ Նրա գործունեության առանցքում է կանանց դերակատարության ուժեղացումը խաղաղության հաստատման, քաղաքական և հասարակական մասնակցության, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման ոլորտներում։ Հիմնադրամը վստահ է, որ կայուն խաղաղություն հնարավոր չէ առանց կանանց լիարժեք և ազդեցիկ մասնակցության։
Կազմակերպության աջակցությունը Հայաստանում ուղղված է հիմնականում տեղական կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը, գենդերային խնդիրների շուրջ իրազեկմանն ու կրթությանը, կանանց մասնակցության ամրապնդմանը խաղաղության խթանման, քաղաքական և տնտեսական դաշտերում։ Այդ նպատակով Կվիննա թիլ Կվիննան ֆինանսական, տեխնիկական և մեթոդական աջակցություն է տրամադրում գործընկերների ծրագրերին, վերապատրաստում կազմակերպությունների անձնակազմերին և աջակցում ցանցավորման ու համագործակցության նախաձեռնություններին՝ ներեթեքսթում ներառական ու կայուն քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ