GIZ Հայաստանում կիրառում է համապարփակ մոտեցում կանանց հզորացման ոլորտում այն դիտարկելով որպես երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ GIZ-ը աջակցում է ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են կանանց տնտեսական, սոցիալական և քաղաքական ներուժի բարձրացմանը՝ միաժամանակ ինտեգրելով գենդերային մոտեցումները իր տարբեր ծրագրերում, որպեսզի կանայք լիարժեք մասնակցություն ունենան հասարակական և տնտեսական կյանքում Այս հզորացման գործընթացում մեծ դեր են խաղում հատուկ հարթակներն ու նախաձեռնությունները, ինչպիսիք են Women’s Empowerment Club և Women’s Experience and Success Sharing Platform, որտեղ կանայք կարող են փոխանակվել փորձով, զարգացնել առաջնորդական և մասնագիտական հմտություններ և ներկայացնել իրենց հաջողության պատմությունները
GIZ-ը նաև աջակցում է կանանց տնտեսական մասնակցությանը՝ տրամադրելով փոքր դրամաշնորհային նախագծեր և ֆինանսավորման հնարավորություններ, որոնք թույլ են տալիս կանանց իրականացնել սեփական գաղափարները, զարգացնել ձեռներեցական հմտություններ և համայնքային փոփոխությունների առաջամարտիկ դառնալ Համատեղ ծրագրերի միջոցով GIZ-ը խթանում է տեղական ինքնակառավարման համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը և առաջնորդությունը, ապահովում է gender-sensitive տվյալների հավաքագրման գործընթաց, կազմակերպում է խորհրդատվական խորհուրդների ստեղծում և ուսուցման դասընթացներ, որոնք ուղղված են համայնքային որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացմանը Բացի այդ, GIZ-ը աջակցում է սոցիալական ծառայություններ մատուցող հաստատությունների կարողությունների ամրապնդմանը՝ տրամադրելով ուսուցողական և խորհրդատվական աջակցություն, ինչը նպաստում է թե՛ աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանը, թե՛ համայնքային զարգացմանը, ներառելով ամենախոցելի խմբերի ներկայացուցիչներին
Առավել մանարամասն կառւյցի գործունեության վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ.
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ