ՀԲԸՄ Կին Ձեռներեցների ծրագիր

ՀԲԸՄ Կին Ձեռներեցների ծրագիր

December 25, 2025
Երազանքից- Բիզնես ՀԲԸՄ Կին Ձեռներեցների ծրագիր

ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրն օգնում է ձեռներեց կանանց բացահայտել իրենց իրական ներուժն ու բարելավել ձեռնարկատիրական գործունեությունը բիզնես դասընթացների, մենթորության ու խորհրդատվության միջոցով։

Գործարարությանը առնչվող տեսական քննարկումներից և գործնական աշխատանքներից բաղկացած եռամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները ստանում են այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ և արդյունավետ վարելու համար։ Ավելին, ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում օգտվել մենթորների խորհրդատվությունից և բարելավել անգլերենի իմացությունը ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» և ՀԲԸՄ «ԱՆԻ» ծրագրերի միջոցով։

Ծանոթանալով ձեռնարկատիրության, ֆինանսների կառավարման, մարքեթինգի և տեղական հարկային օրենսդրության հիմունքներին՝ մասնակիցները կարճ ժամանակում կարողանում են մշակել ճկուն և գրագետ բիզնես պլան, սահմանել իրենց բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, մշակել ապրանքը շուկայում ճիշտ ներկայացնելու ռազմավարությունը և ավելին։ Ծրագրի ավարտին տրամդրվում է փոքր ենթադարմաշնորհներ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Նմանատիպ ռեսուրսներ

Դրամաշնորհային հնարավորություն
Ֆոնդահայթայթում

Դրամաշնորհային հնարավորություն

Ֆեմինիստական ծրագրերի ֆինանսավորման բաց կանչ 2026

Կարդալ ավելին
ԵՄ Հայաստան
Ֆոնդահայթայթում

ԵՄ Հայաստան

ԵՄ-ն հանուն Հայաստանի

Կարդալ ավելին
ՄԱԿ բնակչության հիմնադրամ
Ֆոնդահայթայթում

ՄԱԿ բնակչության հիմնադրամ

Աջակցելով Հասարակությանը

Կարդալ ավելին