ՄԱԿ ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱԿ ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆ

January 21, 2026
Աջակցելով կանանց հանուն կայուն հասարակության և ապագայի

ՄԱԿ-Կանայք (UN Women) Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության հատուկ կառույցն է, որը միջազգային օրակարգով աշխատում է վերացնել կանանց նկատմամբ խտրականությունն ու բացասական սոցիալական դերերը, ստեղծել հավասար հնարավորություն և պաշտպանել կանանց իրավունքները։ ՄԱԿ-Կանայք Հայաստանը և ամբողջ աշխարհի այլ գրասենյակները միտված են այն ուղեգծին, որն աջակցում է կանանց լիարժեք մասնակցությանը հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքում՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման միջոցով։

Հայաստանում ՄԱԿ-Կանայք իրականացնում է ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք ուղղված են կանանց տնտեսական, սոցիալական ու քաղաքական հզորացմանը։ Մասնավորապես, գենդերային հավասարության խթանման համատեքստում եկեն իրականացվում են լայնածավալ ծրագրեր՝ տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունն ավելացնելու, նրանց առաջնորդական կարողությունները զարգացնելու, աշխատաշուկայի հնարավորություններին հավասար մուտք ապահովելու ու սոցիալական կարծրատիպերի դեմ պայքարելու նպատակով։ ՄԱԿ-Կանայք համագործակցում է տեղական իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու քաղաքական ծրագրերի մշակմանը, հասարակական իրազեկմանը և ռազմավարական մոտեցումների ներդրմանը՝ բացահայտելով կանանց ներուժը և նպաստելով նրանց ակտիվ մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացներում:

«ՄԱԿ-Կանայք» հատուկ ուշադրություն է հատկացնում նաև գենդերային կարծրատիպերի արմատների հաղթահարմանը և հակամարտությունների, բռնության, խտրականության դեմ պայքարին՝ համատեղ ծրագրեր իրականացնելով ՄԱԿ-ի այլ կառույցների և միջազգային գործընկերների հետ։


Առավել մանարամասն կատույցի գործունեության մասին այստեղ


Նմանատիպ ռեսուրսներ

Դրամաշնորհային հնարավորություն
Ֆոնդահայթայթում

Դրամաշնորհային հնարավորություն

Ֆեմինիստական ծրագրերի ֆինանսավորման բաց կանչ 2026

Կարդալ ավելին
ԵՄ Հայաստան
Ֆոնդահայթայթում

ԵՄ Հայաստան

ԵՄ-ն հանուն Հայաստանի

Կարդալ ավելին
ՄԱԿ բնակչության հիմնադրամ
Ֆոնդահայթայթում

ՄԱԿ բնակչության հիմնադրամ

Աջակցելով Հասարակությանը

Կարդալ ավելին