«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական դեպարտամենտի աջակցությամբ և «Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Հաշվի առնելով WISE ծրագրի ժամկետի երկարաձգումը՝ «Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամը հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ կանանց կողմից ղեկավարվող և կանանց խնդիրների լուծմանն ուղղված կազմակերպությունների համար։
Դրամաշնորհների չափը՝ յուրաքանչյուրը մինչև 3,000 ԱՄՆ դոլար (մոտ 1,200,000 ՀՀ դրամ)
Ծրագիրն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք․
ուղղված են կանանց և աղջիկների դեմ բռնության և բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ու արձագանքմանը
խթանում են գենդերային հավասարությունը, համայնքային ներառականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը
օգտագործում են տեխնոլոգիաները և տեղական ռեսուրսները, այդ թվում՝ Safe YOU հավելվածը՝ խոցելի կանանց և աղջիկների զորեղացման նպատակով։
Առավել մանրամասն այստեղ.
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ