Կանանց մասնագիտական զարգացում

«Արմենեկոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 2018 թվականից և իր գործունեությամբ նպատակ ունի աջակցել 20–30 տարեկան, փոքր երեխաներ ունեցող, գործազուրկ կանանց։ Ձեռնարկությունը նրանց հնարավորություն է տալիս մասնակցել բազմամասնագիտական դասընթացների, ձեռք բերել կարի և ձևանմուշների պատրաստման հմտություններ և ներգրավվել աշխատանքի գործընթացում։ «Արմենեկոպ»-ի առանձնահատկությունն այն է, որ կանայք կարող են դասընթացներին և աշխատանքի գալ իրենց երեխաների հետ․ այդ ընթացքում երեխաներին խնամում է սոցիալական ձեռնարկության կողմից ներգրավված դայակը՝ հատուկ ստեղծված և կահավորված խնամքի սենյակում։

«Արմենեկոոպ»-ը արտադրում է ձեռագործ էկոլոգիապես մաքուր ապրանքներ, որոնց մի մասը առաջինն է ստացել «Made in Dilijan» նշանը։ Առավել պահանջված արտադրանքներից են կտորե պայուսակները և նորարարական, ջրակայուն կտորե մատիտատուփերը, որոնք վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Լիտվայում, Իտալիայում և ԱՄՆ-ում։ Ամեն տարի «Արմենեկոոպ»-ը շուրջ 20 կնոջ հնարավորություն է տալիս զարգացնել հմտությունները և գտնել իր տեղը աշխատաշուկայում՝ նպաստելով համայնքի կայուն զարգացմանը։

Հնարավորության մանրամասները կարող եք գտնել այստեղ;


Նմանատիպ ռեսուրսներ

ՄԵԼԻՆԵ
Վերապատրաստումներ

ՄԵԼԻՆԵ

Միջազգային ֆորում Վանաձորում

Կարդալ ավելին
Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ
Վերապատրաստումներ

Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ

Աջակցելով կանանց

Կարդալ ավելին
ՑԱՏԿ
Վերապատրաստումներ

ՑԱՏԿ

Ծրագիր կանանց համար

Կարդալ ավելին