Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ

Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ

February 26, 2026
Աջակցելով կանանց

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն հիմնադրվել է 2010 թվականին՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և հանդուրժողականության արժեքների առաջխաղացման նպատակով։ Կազմակերպության առաքելությունն է Լոռու մարզի կանանց և երեխաների կյանքի որակի բարելավումը՝ իրավապաշտպանական գործունեության հզորացման միջոցով։ Տեսլականն է՝ որակյալ ծառայությունների միջոցով զորացնել կանանց՝ ձևավորելով հասարակություն, որտեղ նրանք կլինեն իրենց իրավունքներին տեղյակ և դրանց տեր կանգնող։

Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է բնակարանային աջակցություն անապահով ընտանիքներին, պաշտպանել թոշակառուների իրավունքները, իրականացրել հետազոտական և իրազեկման ծրագրեր։ 2017 թվականից գործում է հոգեբանական ծառայություն, իսկ 2018-ից զարգացվում է սոցիալական ձեռնարկատիրություն, որի շրջանակում 2022 թվականին մեկնարկել է արտադրություն։ Կազմակերպությունը ծառայություններ է տրամադրում խոցելի խմբերի կանանց և երեխաներին՝ առաջարկելով սոցիալ-իրավաբանական և հոգեբանական աջակցություն, վերապատրաստումներ և ապահով տարածք՝ ինքնարտահայտման ու զարգացման համար։

Կազմակերպության մասին ավելի մանրամասն այստեղ։

Նմանատիպ ռեսուրսներ

ՄԵԼԻՆԵ
Վերապատրաստումներ

ՄԵԼԻՆԵ

Միջազգային ֆորում Վանաձորում

Կարդալ ավելին
ՑԱՏԿ
Վերապատրաստումներ

ՑԱՏԿ

Ծրագիր կանանց համար

Կարդալ ավելին
Օքսեջեն Հիմնադրամ
Վերապատրաստումներ

Օքսեջեն Հիմնադրամ

Կանանց հմտությունների զարգացում

Կարդալ ավելին