2026 թվականի մարտի 9- in Վանաձորում կկայանա բացառիկ միջազգային ֆորում նվիրված Կանանց միջազգային օրվան որը համախմբելու է երիտասարդներին, կանանց և համայնքային կյանքով հետաքրքրված անձանց քննարկելու կանանց առաջնորդության իրավունքների և հասարակական մասնակցության առանցքային հարցերը:
Միջոցառումը տեղի կունենա Վանաձորի Տիկնիկային թատրոնում ժամը 14 00 ին Գրանցվել կարելի է հետևյալ հղումով
Ֆորումն իրականացվում է Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում և MELINEE ծրագրի ներքո որը կրում է լեգենդար հայուհի Մելինե Մանուշյան անունը
Միջոցառման ընթացքում մասնակիցները կքննարկեն կանանց առաջնորդության ճանապարհին առկա հնարավորություններն ու խոչընդոտները կվերլուծեն կանանց իրավունքների ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա մարտահրավերները ինչպես նաև կդիտեն իրական պատմությունների վրա հիմնված Մարի թեմատիկ ներկայացումը որը վեր է հանում կանանց առջև ծառացած սոցիալական խնդիրներն ու պայքարը Ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր իսկ Ստրասբուրգի քաղաքապետը հանդես կգա հատուկ տեսաուղերձով
Ծրագիրն իրականացվում է ֆրանս հայկական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ այդ թվում Centre d’Information sur les Droits des Femmes et des Familles CIDFF Association Française des Femmes Diplômées des Universités AFFDU և La Cité des Lionnes Ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ