Օքսեջեն Հիմնադրամ

Օքսեջեն Հիմնադրամ

January 22, 2026
Կանանց հմտությունների զարգացում

«ՕքսԵՋեն» հիմնադրամը քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպություն է, որը Հայաստանում գործում է տվյալահեն քաղաքականության, հանրային երկխոսության և կարողությունների զարգացման ուղղություններով՝ հատուկ շեշտադրելով կանանց հզորացումը և նրանց մասնակցության ընդլայնումը հասարակական, սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացներում։ Հիմնադրամի գործունեությունը միտված է հանրային որոշումների որակի բարձրացմանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և կայուն զարգացման խթանմանը։

«ՕքսԵՋեն»-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացում՝ հանուն Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության» նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերների հաղթահարմանը՝ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Նախաձեռնությունը խթանում է փաստերի և տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը, նպաստում է բովանդակային հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մեդիայի կարողությունների զարգացմանը։ Այս շրջանակում «ՕքսԵՋեն»-ը իրականացնում է կանանց համար ուղղված ուսուցումներ, մենթորական ծրագրեր և ցանցային միջոցառումներ՝ բարձրացնելով հատկապես 30–40 տարեկան կանանց զբաղվածության և կարիերայի զարգացման հնարավորությունները՝ ներառյալ մայրության արձակուրդից վերադարձող, հաշմանդամություն ունեցող և երեխա խնամող կանանց։

Միաժամանակ հիմնադրամը իրականացնում է «Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում» ծրագիրը, որը միտված է ամրապնդել Հայաստանի հանձնառությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին։ Ծրագիրը նպաստում է պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կանանց քաղաքացիական հասարակության ցանցերի հզորացմանը և տեղացի ու տեղահանված կանանց մասնակցության ընդլայնմանը խաղաղության և անվտանգության քաղաքականությունների մշակման ու վերահսկման գործընթացներում՝ հատկապես Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։

«ՕքսԵՋեն» հիմնադրամի գործունեությունը առանձնանում է համակարգված, տվյալահեն և ներառական մոտեցմամբ, որտեղ կանայք դիտարկվում են ոչ թե որպես շահառու, այլ որպես փոփոխությունների կրող և քաղաքական օրակարգի ակտիվ դերակատար։ Հիմնադրամի ծրագրերը նպաստում են կանանց առաջնորդության, ազդեցության և հանրային ձայնի ամրապնդմանը՝ երկարաժամկետ ներդրում ապահովելով Հայաստանի կայուն զարգացման և ժողովրդավարական դիմակայունության մեջ։

Առավել մանրամասն կարող եք տեսնել այստեղ։


Նմանատիպ ռեսուրսներ

ՄԵԼԻՆԵ
Վերապատրաստումներ

ՄԵԼԻՆԵ

Միջազգային ֆորում Վանաձորում

Կարդալ ավելին
Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ
Վերապատրաստումներ

Սպիտակի Հելսինկյան Խումբ ՀԿ

Աջակցելով կանանց

Կարդալ ավելին
ՑԱՏԿ
Վերապատրաստումներ

ՑԱՏԿ

Ծրագիր կանանց համար

Կարդալ ավելին