«Կանայք հանուն զարգացման» (Women for Development, WFD) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին Գյումրիում և արդեն տասնամյակներ շարունակ նպաստում է Հայաստանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ կենտրոնանալով կանանց և երիտասարդների մասնակցության և հզորացման վրա։ Կազմակերպությունը իր գործունեությունը կառուցում է այն սկզբունքների վրա, որոնք ապահովում են շահառուների ակտիվ ներգրավվածություն, նպատակային մոտեցում, համագործակցություն տեղական իշխանությունների, հասարակական և բիզնես սեկտորների հետ։
WFD-ի ծրագրերի հիմնական ուղղությունները ներառում են կանանց սոցիալական, տնտեսական և քաղաքական հզորացում։ Կազմակերպությունն իրականացնում է ձեռներեցության, մասնագիտական հմտությունների և առաջնորդական կարողությունների զարգացման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս կանանց ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային որոշումների ընդունման, բիզնեսի և սոցիալական նախաձեռնությունների մեջ։ WFD-ն նաև կազմակերպում է ուսուցումներ, մենթորություն և փորձի փոխանակման հարթակներ, ինչը նպաստում է կանանց ներուժի բացահայտմանը և համայնքների կայուն զարգացմանն իրացմանը։
Կազմակերպության գործունեությունը ընդգրկում է նաև առողջապահության և մասնակցային կրթության ծրագրեր, որոնց շրջանակում հազարավոր կանայք և երիտասարդներ ստացել են գիտելիքներ առողջ ապրելակերպի, վերարտադրողական առողջության և սոցիալական խնդիրների վերաբերյալ։ Նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների ընդլայնմանը, այլև համայնքների սոցիալական ներդաշնակության և կայուն զարգացման ապահովմանը։
Առավել մանարամասն այտեղ։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ